Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են.
«Երևանի քաղաքապետի 2023 թվականի նոյեմբերի 29-ի հ.3932-Լ որոշմամբ սահմանվել են Երևան քաղաքում 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողի կողմից շինարարական հրապարակի տարածքում տեղադրվող օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները։
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի հ. 405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 5.2-րդ ենթակետի՝ 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ:
Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, կարող են դիմել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ (հեռ․ 011-514-707)»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում