Այս տարվա մայիսին Ռուսաստանում վաճառվել է 15 հազար Lada Vesta մակնիշի ավտոմեքենա, ինչն ամենաբարձր արդյունքն է այս մոդելի պատմության մեջ,– գրում է Autopilot.ru-ն։
Ընդհանուր առմամբ հունվարից մայիս վաճառվել է 51.8 հազար Lada Vesta:
Lada Granta-ի վաճառքն այս տարվա մայիսին աճել է 5.8%-ով և կազմել 18 հազար միավոր։ Հինգ ամսվա ընթացքում վաճառքներն աճել են 1.1%-ով՝ հասնելով 82.2 հազար միավորի։
Niva Legend-ի շրջանառությունը մայիսին կազմել է 3 261 ավտոմեքենա (+10.7%), իսկ հինգ ամսում՝ գրեթե 19.9 հազար միավոր (+43.2% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։
Մայիսին վաճառվել է 3 919 միավոր (+14.2%) Niva Travel, իսկ տարեսկզբից՝ 21.4 հազար միավոր (+20.2%)։ Lada-ների վաճառքի աճը 2023 թվականի մայիսին կազմել է 111.8% (593 միավոր): Ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին վաճառվել է 2475 այդպիսի մեքենա (+83.1%)։
Նշվում է, որ Lada ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը մայիսին կազմել է 40.8 հազար միավոր (+70.7%), իսկ հինգ ամսվա ընթացքում ՝ 177.9 հազար միավոր (53.7%):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում