ԱրարատԲանկի հունիսմեկյան նվերը. մանկական աղոթագրքեր` «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Մանկական քաղցկեղը հաղթահարում են նրանք, ովքեր չեն հանձնվում, և ովքեր, առավել ևս, հավատում են։

«Իմ առաջին աղոթագիրքը» հավատի ու չհանձնվելու մասին է, որովհետև այս գունազարդ գրքում տեղ գտած աղոթքները երեխաներն իրենք պետք է սովորեն ու աղոթեն տարբեր իրավիճակներում իրենց կարիքների համար, իրենց լեզվով խոսեն Աստծո հետ։ Մանկական աղոթագիրք ստեղծելու միտքը Մարիաննայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ իր 5-ամյա որդին կոտրել է ոտքը, տարել տարբեր բարդ վիրահատություններ։ Հետվիրահատական շրջանում սուր ցավեր է ունեցել։

Մարիաննան տղային առաջարկում է, որ աղոթել սովորի ու փորձի ինքն աղոթել իր համար։ Իր տղայի պես ինչքան երեխաներ կան, որ աղոթել չգիտեն։ Հենց այդ պահին էլ Մարիաննան որոշում է՝ պետք է աղոթագիրք գրի։ Աստծուն դիմելու 14 կարիք է առանձնացրել Մարիաննան, ներառել աղոթագրքում, աղոթքներ՝ ծնողների, տատիկ պապիկների, ընկերների, մենակ մնալու, վախերի հաղթահարման համար։

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ գրքի հեղինակի հետ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն են եկել ԱրարատԲանկի ներկայացուցիչները՝ CITY OF SMILE բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին մանկական աղոթագրքեր նվիրելու։

ԱրարատԲանկը, իր սոցիալական պատասխանատվության շրջանակում համագործակցելով հիմնադրամի հետ, բազմիցս ապացուցել է, որ ամենաբարդ իրավիճակներում, եթե չես կորցնում հավատը, հաջողում ես։

CITY OF SMILE հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը համոզված է՝ ցանկացած բան, որ կարող է ևս մեկ հույս ներշնչել ծնողին ու երեխային, կարող է օգնել բուժմանը։ Ամենածանր պահերին դիմում ենք Աստծուն, ուզում ենք հավատալ գերբնական ուժի, որ մեզ օգնելու է։ Դեմիրճյանն ասում է՝ իրենց համար շատ կարևոր է, որ ծնողներն իրենց երեխաների թիկունքին ամուր կանգնած լինեն, իրենք էլ հավատան։

ԱրարատԲանկը կարևորում է նաև իր աշխատակիցների մասնակցությունը սոցիալական ծրագրերին։ Օրեր առաջ բանկի 8 հոգանոց ինտելեկտուալ թիմը մասնակցել է «Ինչ, որտեղ, երբ» խաղին և գոյացած հասույթը ևս ուղղել քաղցկեղի և արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների բուժմանը։ ԱրարատԲանկից վստահեցնում են՝ շարունակելու են համագործակցություն՝ հանուն դրական փոփոխությունների։

Բանկում ուզում են, որ երեխաների ժպիտները երբեք չպակասեն։

Մանրամասները՝ տեսանյութում:


ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով