ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին (նստավայրը՝ Մոսկվա): Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։ Տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ունի ընդլայնելու մեծ ներուժ և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման ու ակտիվացման ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է երկու երկրների տնտեսական կարողությունների վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում