Թոշակառուները անկանխիկի հետվճարները կարող են ստանալ արդեն բոլոր բանկերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read
Հայաստանում արդեն 240 հազար կենսաթոշակառու օգտվում է քեշբեքից (հետվճար), և մինչև տարվա վերջ իշխանությունները նախատեսում են նրանց մասնակցությունը ծրագրին հասցնել առավելագույնի:
Այս մասին 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը հիշեցրել է, որ 2022-ի վերջին՝ ծրագրի գործողության առաջին 6 ամիսներին մասնակցել է շուրջ 66 հազար թոշակառու։ Նա մեջբերել է նաև անկանխիկ գնումների մոնիտորինգի վերաբերյալ վերջին տվյալները, որոնցով պարզվել է, որ ամենից շատ կենսաթոշակային քարտերից գնում են ծխախոտ և բենզին:
Ի սկզբանե քեշբեքը չէին ցանկանում տարածել ծխախոտի և ալկոհոլի վրա, բայց այդ ժամանակ չի հաջողվել մշակել անհրաժեշտ լուծում, որը չէր հաշվարկի քեշբեքը որոշակի խմբերի ապրանքների գնումից: Նախարարի խոսքով՝ այժմ, հնարավոր է, կհաջողվի լուծում գտնել։
Նախարարը նշել է նաև, որ այս տարվանից հետվճարից օգտվել են ավելի շատ թոշակառուներ: Հունվարի 1-ից քարտին գումարի վերադարձն ամբողջությամբ ֆինանսավորում է կառավարությունը:
Դրանից հետո ծրագրին միացել են հանրապետության գրեթե բոլոր բանկերը։
Մանրամասները՝ տեսանյութում:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով