Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրին։
Զեկուցվել է, որ ծրագիրը ներառված է հանրային ներդրումային կոմիտեի նիստում, և ակնկալում են, որ այն կկայանա.
«Պարզ փորձաքննության համաձայնագիրը կնքված է, եզրակացությունն ակնկալում ենք երկու ամսվա ընթացքում, որից հետո համալիր փորձաքննություն կգնա»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է կազմել հստակ ժամանակացույց, թե երբ կավարտվի փորձաքննությունը, երբ կհայտարարվի մրցույթ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում