Վրաստանում 17 բանկերից 5-ը վնասով են աշխատում

1 Min Read

Վրաստանում 17 բանկերից 5-ը վնասով են աշխատում,– գրում է Sputnik Грузия-ն։

Ազգային բանկի տվյալներով՝ 2024 թվականի առաջին 4 ամիսներին բանկերը ստացել են 936 մլն լարի (334 մլն դոլար) զուտ շահույթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22%-ով ավելի է։

Ընդ որում, դրանցից երեքին բաժին է ընկնում ընդհանուր շահույթի 91%-ը։ Ամենամեծ շահույթն ունի Վրաստանի բանկը՝ 475 մլն լարի (170 մլն դոլար): Հաջորդը TBC բանկը՝ 347 մլն լարի (124 մլն դոլար) և Liberty բանկը՝ 32 մլն լարի (11.4 մլն դոլար):

Նշվում է, որ վնասներ են կրել ВТБ, Pave, HashBank, Paysera և Silk բանկերը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով