Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի. նախարար

0 Min Read

ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի  էջում գրել է․

«Աղետի գոտի, օր 8-րդ։ Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում են գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։

Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում է։ Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»։
Share This Article