Երևանի մայթերը մանկասայակների ու անվասայլակների համար հարմարեցված թեքահարթակներ կունենան. նախատեսված է 500 թեքահարթակ կառուցել։
Շինարարության և բարեկարգման վարչության պետ Արմեն Հարությունյանը հայտնել է, թե թեքահարթակներ կկառուցվեն բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ Նուբարաշենի և Նորք Մարաշի։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հարցրել է, թե արդյոք Նուբարաշենում և Նորք Մարաշում այդ խնդիրները չկան:
«Ես կճշտեմ»,- ասել է Հարությունյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում