Ռուսական ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը առաջարկել է լուծում տալ պատժամիջոցների պատճառով արգելափակված արժեթղթերի խնդրին։ Նա նշել է, որ դա պետք է լինի կանոնակարգված գործընթաց, որը թույլ կտա «C» տիպի հաշիվներում թղթեր պահող օտարերկրացիներին օտարերկրյա արժեթղթեր գնել ռուսներից, փոխանցում է «Lenta»-ն։
Ենթադրվում է, որ մարումը տեղի կունենա շուկայական գնով։ Բանկիրն առաջարկել է նաև օտարերկրյա քաղաքացիներին թույլ տալ աստիճանաբար վաճառել ռուսական բաժնետոմսերը ներքին շուկայում, իսկ ստացված հասույթն օգտագործել ներդրողներից ռուսական դեպոզիտարիայում արգելափակված օտարերկրյա արժեթղթեր գնելու համար:
Նա նշել է, որ այս սխեման քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության և ՌԴ կառավարության հետ և հավանության է արժանացել, մնում է միայն մանրամասները մշակել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում