Telegram-ը խնդիր է․ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

2 Min Read

Telegram-ի կեղծ լուրերը տարածվում են ԵՄ երկրներում, «որտեղ կա ռուսալեզու փոքրամասնություն», այսպես է կարծում Եվրահանձնաժողովի փոխնախագահը։ Իշխանությունները կստուգեն մեսենջերի օգտատերերի թիվը և կուսումնասիրեն դրա գործունեության սկզբունքը։

Ռուսաստանը և ԵՄ-ի հանդեպ «մյուս թշնամական սուբյեկտները» կարող են չարաշահել Telegram-ը՝ կանոնակարգի բացակայության պատճառով, և տարածել կեղծ տեղեկատվություն երկրի արևելյան մասում։ Այսպես է կարծում Եվրահանձնաժողովի փոխնախագահ և Եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովան։

«Telegram-ը խնդիր է», – ասել է նա Bloomberg-ին:

Ըստ Եվրահանձնաժողովի փոխնախագահի՝  մեսենջերը վերահսկվում է ռուսական իշխանությունների կողմից, և այն հատկապես տարածված է «ԵՄ անդամ երկրների  արևելյան մասում , որտեղ կա ռուսալեզու փոքրամասնություն»։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Տակեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական իշխանությունների հետ մեսենջերի կապերի մասին հայտարարությունները ձեռնտու են այն մրցակիցներին, ովքեր «համարում են հեշտ միջոց հարթակը վարկաբեկելու համար»:

Յուրովան Telegram-ն անվանել է «հատուկ դեպք»։ Հարթակը, ըստ նրա ներկայացուցիչների՝ ունի 42 միլիոն օգտատեր Եվրամիությունում։  Սա ցածր է ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքի (Digital Services Act, DSA) կողմից սահմանված 45 միլիոն շեմից: Օրենքն ուժի մեջ է մտել փետրվարին և ավելի խիստ կանոններ է սահմանում հիմնական հարթակներում՝ ապատեղեկատվության և անօրինական բովանդակության տարածման դեմ պայքարելու համար։

Յուրովայի խոսքով՝ իշխանությունները այժմ ստուգում են՝ արդյո՞ք Telegram-ը  42 միլիոն օգտատեր ունի Եվրամիությունում։ Եթե ​​պարզվի, որ օգտատերերը ավելի շատ են, ապա Բրյուսելը «խորապես պետք է հասկանա, թե ինչպե՞ս է գործում մեսենջերը» ։

Share This Article