Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.4%: Սպառողական շուկայում գները նվազել են 0.7%-ով:

2023-ին եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 68 միլիարդ 200 միլիոն դրամ: 2017 թվականից ի վեր այս ծրագրով Հայաստանում բնակարան է ձեռք բերել 36.686 քաղաքացի:

2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 8.2%-ով՝ կազմելով 282 հազար 879 դրամ։ Ամենամեծ աճը՝ 8.8%, դիտվել է ծառայությունների ոլորտում՝ կազմելով 294 հազար 333 դրամ։

2024թ. առաջին եռամսյակում տարբեր ոլորտներում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 735 հազար 921 մարդ։ Հայաստանում ամենախոշոր «գործատուն» ծառայությունների ոլորտն է, որտեղ կենտրոնացված է աշխատուժի 77.7%-ը։

Առաջիկա երկու տարիներին Հայաստանի բնակավայրերի 80%-ում պետք է երեք գործող օպերատորների 4G ցանցեր կառուցվեն։ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կընդլայնվի 5G կապի ծածկույթը: Հանրապետությունում շարժական ինտերնետից օգտվողների թիվը 3.2 միլիոն է։

2023 թ.ին Ռուսաստան վերարտահանումն աճել է 76.8%-ով, իսկ հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը՝ 7.5%-ով։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը 2023 թ. աճել է 38.8 %-ով՝ հասնելով մոտ 3 մլրդ 419 մլն դոլարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով