Ինչպե՞ս է ձևավորվում Google-ի` շարունակաբար աճող հասույթը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Google-ը շարունակում է իր զարգացումը տեխնոլոգիական նոր լուծումներով։ Այս ամենի արդյունքում բավարարվում են սպառողների տարբեր շերտերի  պահանջները։


Որքա՞ն է համացանցի գինը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում


Ընկերության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ միայն 2024թ․ առաջին եռամսյակում Googleի հասույթը կազմել է $80․5 մլրդ` 2023թ․ առաջին եռամսյակի համեմատ գրքնցելով 15% աճ։

Հետաքրքիր է ուսումնասիրել, թե Googleի հասույթն ինչպես է ձևավորվել․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ առաջին եռամսյակում  Google-ի հասույթի ծավալների մոտ 57%-ը ապահովել է Google որոնման համակարգը և այլ ծառայությունները։ Այս մասով ձևավորված հասույթի ծավալները 2023թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել են 15%-ով։

Google-ի հասույթի ծավալների 12%-ն ապահովել են Google-ի ամպային ծառայությունները։ 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ այս ծառայություններից ստացված հասույթն աճել է 28%-ով։

Google-ի բաժանորդագրություններն ապահովել են ընդհանուր հասույթի 11%-ը։ Սրանցից ձևավորված հասույթի ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են 28%-ով։

«Գովազդ Youtube-ում» մասով ապահովվել  է Google-ի հասույթի 10%-ը։ Վերջինիս կողմից ձևավորված հասույթի ծավալները 2023թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել են մոտ 21%-ով։

Կիսվեք այս հոդվածով