ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՀՀ Լոռու մարզպետի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ այցելել է Այրում կայարան։
«Այրում կայարանի մոտ կա երկաթուղային մի կամուրջ, որին ոչինչ չի պատահել և նախկինում ծառայել է պահածոների գործարանին մատակարարում իրականացնելու համար։
Քննարկումների արդյունքում պարզեցինք, որ այն երկաթուղու համար գործածելի չէ։ Որոշվեց վերափոխել և հարմարեցնել տրանսպորտային միջոցների համար։
Այս պահին մեծ ծավալով աշխատանքներ են ընթանում կամուրջը վերափոխելու համար, հեռացվում են երկաթգծի ռելսերը, հավելյալ ամրացման աշխատանքներ են կատարվում, որից հետո ասֆալտապատվելու է և հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ծանր բեռները Այրում կայարանից հետո բեռնատարներով տեղափոխել այդ կամրջով»,- ասված է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում