Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
1949-ին Փարիզում Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:
Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, որովհետև նրանք մեր ապագան են, առողջ հասարակություն կերտողները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում