Ամերիկայում ապրիլի դրությամբ 25-ից 54 տարեկան տղամարդկանց մոտ 86%-ն է աշխատում, ինչը զգալի անկում է 1950-1960-ական թվականների համեմատ, երբ այդ թիվը հաճախ ավելի մոտ էր 95%-ին,– գրում է Business Insider-ը:
Իսկ 16-ից 24 տարեկան տղամարդկանց 52%-ն է աշխատում, մինչդեռ տասնամյակներ առաջ այս ցուցանիշը 60%-ից ավելի էր:
Կան բազմաթիվ բացատրություններ, օրինակ, գուցե դա կապված է հաշմանդամության կամ աշխատավարձերի ոչ այնքան բարձր լինելու հետ:
Այս խնդրի լուծման համար առաջարկվել են մի քանի հիմնական լուծումներ: Նշվում է, որ տղամարդկանց, օրինակ, կարելի է համոզել, որպեսզի աշխատեն այն ոլորտներում, որոնք պատմականորեն համարվել են իգական սեռի ներկայացուցիչների համար, բարձրացնել գործատուների պահանջները, ապահովել մասնագիտական զարգացում և վերապատրաստում: Հաշվի է առնվում նաև գործազրկության մակարդակը:
Երբ աշխատողը կրճատվում է կամ աշխատանքից ազատվում, նրանք ստանում են գործազրկության նպաստ: Սա մի ծրագիր է, որը նախատեսված է օգնելու մարդկանց ֆինանսապես, մինչ նրանք կգտնեն մեկ այլ աշխատանք: Դա օգնում է նրանց ոոշակի գումար վաստակել, որպեսզի նրանք կարողանան վճարել իրենց հաշիվները, ապահովեն իրենց սնունդը և հոգան մնացած ծախսերը:
Պարզվել է, որ այն բանից հետո, երբ Վաշինգտոնում ներդրվել է աշխատանքային փորձի վարկանիշ, 15-ից 25 տարեկան աշխատողների գործազրկության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով: Երիտասարդ տղամարդկանց պարագայում գործազրկությունն աճել է 2.7 տոկոսային կետով, իսկ երիտասարդ կանանց պարագայում՝ 0.1 տոկոսային կետով:
Արդյունաբերություններում տղամարդիկ հակված են ավելի շատ լինել, քան կանայք: Ռեցեսիայի ժամանակ այդ ոլորտները հաճախ ամենից շատն են տուժում, ինչը նշանակում է, որ այդ աշխատատեղերը առաջինն են կրճատվում:
Գործատուները երիտասարդներին ավելի ռիսկային են համարում աշխատանքի ընդունելու համար: Անկախ նրանից, դա արդար է, թե ոչ, կա կարծրատիպ, որ երիտասարդ տղամարդիկ ավելի անկայուն են և անպատասխանատու, քան կին գործընկերները: Նշվում է, որ տղամարդիկ ավելի բարձր տեմպերով են թողնում աշխատանքը:
Այս լուծումներից որևէ մեկի իրականացումը դժվար կլինի, քանի որ հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը քաղաքական կամք է ցուցաբերում գործազրկության ապահովագրության վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու համար: Մարդիկ հասկանում են, թե որքան դժվար է դրա գործարկումը, հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ: Եվ ի վերջո չկան մարդիկ, ովքեր իրենց համարում են գործազուրկ:
Իսկ թե ինչու այդքան շատ երիտասարդներ չեն աշխատում, տարօրինակ է: Հստակ լուծում չկա տնտեսական անկման, բանտարկյալների թվի կրճատման, աշխատավարձի բարձրացմանը նպաստող գործոններից որևէ մեկի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում