2023-ի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 8.7 տոկոս. Պապոյան

1 Min Read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՆԱ-ն 2023-ի արդյունքներով գերազանցել է 9.5 տրիլիոն դրամը, աճը կազմել է 8.7 տոկոս, որը համարվում է ոչ միայն շատ բարձր ցուցանիշ, այլև նախանշված հավակնոտ թիրախից ավելի բարձր է եղել:

1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է մոտ 8200 ԱՄՆ դոլար կամ ավելի քան 24 տոկոսով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացել Հայաստանում:

Ապրանքների և ծառայությունների աճը կազմել է 28.7 տոկոս, իսկ ներմուծման աճը՝ 28.3 տոկոս: Վերոնշյալ ցուցանիշի արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 58.2 տոկոս, իսկ ներմուծում-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 58.9 տոկոս:

Նախարարի խոսքով՝ ցուցանիշը կարևորում է, քանի որ արտահանում-ՀՆԱ ցուցանիշը էականորեն մոտ է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումներով հաստատված՝ ապրանքների և ծառայությունների արտահանում-ՀՆԱ՝ 60 տոկոս թիրախային ցուցանիշին:

«Այսինքն՝ մենք 60 տոկոս ցուցանիշ ենք սահմանել 2026-ի համար, և այս պահի համար ունեցել ենք 58,9 տոկոս ցուցանիշը: Այո, սրանք ցուցանիշներ են, որոնք դեռ պետք է պահել, բնականաբար, պահել այս ուղղությամբ աշխատանքը, որպեսզի նաև կարողանանք ավելացնել: Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներին, 2023-ի հունվար-դեկտեմբերին ունեցել ենք 2 միլիոն 316 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 39.1 տոկոսով ավելի է եղել»,- նշել է Պապոյանը:

Share This Article