Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներկրման վրա մաքսատուրքեր սահմանելու Եվրամիության որոշումը համաշխարհային շուկայում շատ վատ օրինակ է։
РБК -ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հացահատիկ արտահանողների միության խորհրդի նախագահը։
«Մենք հասկանում ենք այդ որոշման անխուսափելիությունը, ուստի անհրաժեշտ նախապատրաստություններ և բանակցություններ իրականացրինք ասիական և աֆրիկյան երկրների մեր գործընկերների հետ», – ասել է նա։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանից ԵՄ արտահանվող ապրանքի գերակշիռ մասը ոչ թե հացահատիկ կամ յուղոտ սերմ է, այլ կերերի պատրաստման մեջ օգտագործվող ճակնդեղի վերամշակման արտադրանքներ:
«Եվրամիությունը ավանդաբար մեր մրցակիցն է հացահատիկի շուկայում, որն ունի իր արտահանման ներուժը»,- նշել է Հացահատիկ արտահանողների միության խորհրդի նախագահը։
Նրա խոսքով, սահմանափակումների սահմանումից առաջ եվրոպական ընկերություններից գնումների ծավալն ավելացել է։
«Ստացվում է, որ եվրոպացի ներկրողները ձևավորել են անվտանգության ցանց՝ չունենալով այլընտրանքներ։ Մենք կարող ենք միայն կարեկցել մեր եվրոպացի հաճախորդներին»,- եզրափակել է նա։
Եվրամիությունը որոշել է զգալիորեն բարձրացնել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող հացահատիկի, ձեթի և դրանց վերամշակումից ստացվող մթերքների մաքսատուրքերը, որպեսզի կանխի «եվրոպական հացահատիկային շուկայի ապակայունացումը» և դադարեցնի «Ուկրաինայի տարածքում ապօրինի յուրացված հացահատիկի արտահանումը»։
Նշվում է, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հուլիսի 1-ից։
Կրեմլը նախազգուշացրել է հացահատիկի ներմուծման սահմանափակումների հետ կապված բացասական հետևանքների մասին։
«Մենք ունենք բազմաթիվ այլընտրանքային ուղղություններ մատակարարումների համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում