Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

0 Min Read

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն, փակ է լինելու Թոթովենցի-Թոթովենցի 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենցի 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share This Article