Մեծ տեմպով վերականգնվում է Ախթալայի խմելու ջրագիծը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։
«Ջրատար խողովակն ամբողջովին պոկվել, տեղատարվել էր։ Նոր խողովակն արդեն անցկացվել է Դեբեդի մյուս ափ։ Աշխատանքն ավարտական փուլում է։ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ղեկավար կազմը հսկայածավալ աշխատանք են կատարում։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում