Ուղեղի օրգանոիդներ օգտագործող կենսապրոցեսորները պետք է օգնեն զգալիորեն նվազեցնել էներգիայի ծախսերը: Տեխնոլոգիան նկարագրված է «Frontiers in Artificial Intelligence» ամսագրում,- գրում է Hightech-ը։
Շվեյցարական «Final Spark» ընկերությունը հաջողությամբ գործարկել է «Neuroplatform»-ը՝ տեղեկատվության կենսամշակման աշխարհում առաջին հարթակը:
Մարդու ուղեղի օրգանոիդները՝ լաբորատոր պայմաններում աճեցված օրգանների փոքրիկ տարբերակները, փոխարինում են սիլիցիումի չիպերին՝ հաշվարկներ կատարելու համար:
Բիոհամակարգչի առաջին նախատիպն օգտագործում է 16 ուղեղային օրգանոիդներ, որոնք, ընկերության պնդմամբ, 1 մլն անգամ ավելի քիչ էներգիա են օգտագործում, քան սիլիցիումի չիպերը:
Բիոհամակարգիչներին անցումը կարող է հանգեցնել էներգիայի զգալի խնայողության: Սակայն բաց է մնում կենսահամակարգչի հիմքում ընկած օրգանոիդների սահմանափակ կյանքի հարցը:
«Final Spark»-ը կատարելագործեց MEM համակարգերը ՝ օրգանոիդների կյանքը մինչև 100 օր երկարացնելու համար: Հաղորդվում է, որ պլատֆորմին անվճար հասանելիություն են տրամադրել առանձին հետազոտողների, մնացած բոլորի համար այն արժե ամսական $500:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում