Մոսկվան պատրաստ է օգնության ձեռք մեկնել. Զախարովան՝ աղետի գոտուն օգնություն տրամադրելու մասին

1 Min Read

Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետ կապված ռուսական կողմի օգնության առաջարկին։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան, որպես Երևանի դաշնակից, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել՝ ելնելով հանրապետության կարիքներից։

«Մենք ևս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև  հիշեցրել է, որ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին անմիջապես միացել է Մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտորնը, օգնելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ ՊՆ-ն՝ ի դեմս ՀՀ-ում 102-րդ ռազմառազայի:

Share This Article