Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետ կապված ռուսական կողմի օգնության առաջարկին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան, որպես Երևանի դաշնակից, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել՝ ելնելով հանրապետության կարիքներից։
«Մենք ևս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև հիշեցրել է, որ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին անմիջապես միացել է Մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտորնը, օգնելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ ՊՆ-ն՝ ի դեմս ՀՀ-ում 102-րդ ռազմառազայի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում