Երկակի և ռազմական նշանակության մասով եզրակացությունը տնտեսվարողները ստանում են պարզեցված կարգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է  մաքսային այլ ընթացակարգերի պարզեցման վիճակագրական տվյալներ.

«Մենք ունենք երկակի և ռազմական նշանակության կոդերով ապրանքներ, և որպեսզի կողմնորոշվենք, թե մաքսազերծման պրոցեսում թույլատվական փաստաթուղթ անհրաժեշտ է, թե ոչ, կան երկու տարբեր հավատարմագրման մարմիններ: Դրանք հիմնականում երկուսն են, որոնք որոշակի վճարի դիմաց տալիս են եզրակացություն՝ այդ ապրանքի թույլատվական փաստաթղթի համար անհրաժե՞շտ է դիմել համապատասխան մարմին, թե՞ ոչ: Ռազմական նշանակության ապրանքների դեպքում այդ վճարի չափը 12 հազար դրամ է, իսկ երկակիի դեպքում՝ 60 հազար դրամ: Մենք տեսել ենք, որ մի շարք դեպքերում նման անհրաժեշտութուն չկա 2-3 օրով ներմուծման պրոցեսը երկարացնելու, որպեսզի դիմեն այդ մարմիններին և վճարի դիմաց ստանան այդ փաստաթղթերը: Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի մոտ ավելացրել ենք գործառույթ, որպեսզի ինքներս գնահատենք և եթե անհրաժշետ չէ նման փաստաթուղթ, այլևս չուղղորդենք հավատարմագրման մարմիններ: Եվ մեկ ամսվա վիճակագրությունն այդ մասով հետևյալն է՝ 2-4 աշխատանքային օրով կրճատել ենք մաքսազերծման գործընթացը և տնտեսվարողների համար ընդամենը 1 ամսում խնայել ենք 13 մլն դրամի լրացուցիչ պարտավորություններ»:

Share This Article