ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ նախնական մաքսային հայտարարագրման համակարգն արդեն 2 տարի կիրառվում է:
2022 թվականի համեմատ համակարգից օգտվողների թվի 173 տոկոսով աճ է արձանագրվել.
«Եթե 2022 թվականին 3976 բեռնատար սպասարկել ենք այս համակարգի միջոցով, ապա 2023-ին՝ 16 746 բեռնատար: Այսինքն՝ օգտվողների քանակը 4.2 անգամ ավելացել է: Մեր հաշվարկով՝ միայն 2024 թվականին 200 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտները խնայել են մաքսազերծման պրոցեսում այս համակարգից օգտվելու միջոցով»,- նշել է ՊԵԿ նախագահը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում