35 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով. ներդրումային ծրագիր

1 Min Read

Բավարարվել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից գտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել թիթեղյա տարաների և կափարիչների արտադրության համար՝իրականացնելով 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 35 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 38-ի՝ 250,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10 մլն դրամ։

Կիսվեք այս հոդվածով