Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.3 տոկոսով կամ 73.5 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 31.9 տոկոսով կամ 197.4 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 46.3 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 170.2 մլրդ դրամի դիմաց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում