Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է եղել 54 չզեկուցվող հարց

1 Min Read

Այսօր՝ մայիսի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում  ընդգրկված է եղել 54 չզեկուցվող հարցեր։

Օրակարգում են ընդգրկված մասնավորապես՝  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին, «Վերահսկողության ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար փորձագետներ ներգրավելու, վճարելու դեպքերը և պայմանները սահմանելու մասին», «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին»,«Տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը սահմանելու մասին» և այլ հարցեր։
Հարրցեր շարքում ընդգրկված է եղել 2 հարց, որը քննարկվել է գաղտնի և այդ հարցի մասին չկա տարածված որևէ հանրային ինֆորմացիա:

Կիսվեք այս հոդվածով