Բրիտանացի միլիարդատերը կանխատեսել է ԱՄՆ ֆոնդային շուկայի մոտալուտ փլուզումը

1 Min Read

Բրիտանացի միլիարդատեր Ջերեմի Գրենթեմը կանխատեսել է ԱՄՆ ֆոնդային շուկայի մոտալուտ փլուզումը։ Նրա կարծիքով՝ այդ մասին է վկայում ամառային անկումից հետո գների կտրուկ աճը։ Գրում է New York Post-ը։ Գրենթեմի խոսքով, բոլոր պատմական զուգահեռները վկայում են այն մասին, որ «ամենավատն առջևում է»։

Ավելի վաղ Ջոնս Հոփքինսի համալսարանի կիրառական տնտեսագիտության պրոֆեսոր Սթիվ Հենքեն կանխատեսել էր, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում հսկայական անկում է սպասվում, բայց դա պարտադիր չէ, որ առաջանա տոկոսադրույքների բարձրացման պատճառով: Նա մատնանշել էր այն, որ վերջին ամիսներին փողի զանգվածը լճացել է, և դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի տնտեսական աճի դանդաղմանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ին ռեցեսիա չի սպառնում»։ Իր հերթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել էր գնաճի նվազեցմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթը։

Կիսվեք այս հոդվածով