ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մոտ 187 մլն դրամ է տնտեսել, որը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Քանի որ քննչական մարմինները Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքից հանվել են, արդյունքում ԱԱԾ–ի` 2024 թ. պետական բյուջեով նախատեսված միջոցներից 186 մլն 901 հազար դրամ տնտեսումը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ»,– ասված է որոշման նախագծում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում