UnionPay-ը սահմանափակել է աշխատանքը ռուսական ենթակայության տակ գտնվող էքվեյրինգ բանկերի հետ. չինական վճարային համակարգն արգելել է արտասահմանում թողարկված իր քարտերի ընդունումը նրանց տերմինալներում, գրում է РБК-ն։
UnionPay-ն իր նախաձեռնությամբ սահմանափակել է համագործակցությունը պատժամիջոցների տակ հայտնված բանկերի հետ ինչպես էկվայրինգի, այնպես էլ թողարկման մասով: Հայտնի է, որ UnionPay-ը դեռ գարնանը արգելել էր իր վճարային համակարգի աջակցությամբ քարտեր թողարկել պատժամիջոցների տակ հայտնված բանկերի համար: Այժմ ընկերությունն արգելել է արտասահմանյան բանկերի կողմից թողարկված իր քարտերի սպասարկումը իրենց POS-տերմինալներում:
Ռուսական բանկերի դեմ պատժամիջոցներ են մտցվել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Եվրամիության ամենախիստ պատժամիջոցների տակ են հայտնվել ВТБ, Открытие, Совкомбанк, Промсвязьбанк, Новикомбанк բանկերը: Նրանց բոլոր ակտիվներն ու դոլարային հաշիվներն արգելափակվել են։ Ռուսական մի շարք այլ բանկեր ընկել են ավելի մեղմ սահմանափակումների տակ։ ԵՄ-ն անջատել է դրանց մի մասը SWIFT համակարգից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում