Բնական աղետից չորս օր անց Ալավերդու Սանահին կայարան և Թումանյան թաղամասերում մաքրման աշխատանքներ են ընթանում։ Փրկարարներից ու համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներից բացի աշխատանքներում կամավորներ են ներգրավված թե՛ Ալավերդուց և թե՛ այլ բնակավայրերից։
Ներկայում մաքրվում են շենքերի բակերը, որպեսզի հնարավոր լինի մտնել բնակարաններ։ Տարհանված բնակիչների մեծ մասը բարեկամ-հարազատների տներում են, քչերը՝ հյուրանոցներում։
Սանահին կայարան թաղամասի իզոլացված հատվածին առաջնային անհրաժեշտ իրեր, սնունդ ու դեղորայք է ուղարկվում ամենօրյա ռեժիմով։ Փաթեթներ տրամադրում են թե՛ համայնքապետարանը և թե՛ կամավորները։ Մարդիկ ասում են՝ որևէ բանի կարիք չունեն, գլխավոր խնդիրը թաղամասի մյուս հատվածի հետ կապի վերականգնումն է։
Սանահինի գետափնյա չորս շենքերում առաջին հարկերի բնակիչները, որոնց տները հեղեղից ամենաշատն են տուժել, անորոշ վիճակում են։ Տան իրերի մեծ մասն անպիտան է դարձել։ Ասում են՝ ամեն բանի կարիք էլ ունեն՝ սննդի, հագուստի, անկողնու և այլն։
Մարդիկ նոր-նոր խանութներից կարողանում են հանել գույքն ու տարատեսակ ապրանքները։ Վնասներն, ասում են, անչափելի են։ Թվեր դեռևս չեն կարող ասել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում