Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։
Այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։
«Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում