Լեհաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 2024 թ․ հունիսի 1-ից փոխվում է D տեսակի ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտի ընդունման և ուսումնասիրման, ինչպես նաև նշված արտոնագրային դիմում-հայտի վերանայման համար նախատեսված գումարի չափը։ Հունիսի 1-ից վճարը կազմելու է 135 եվրո։
Անփոփոխ է մնում Շենգենյան C տեսակի մուտքի արտոնագրի դիմումի ընդունման և ուսումնասիրման համար նախատեսված գումարի չափը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում