BMW-ն ցուցադրել է 3-րդ սերիայի թարմացված տեսականին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

BMW ընկերությունը ներկայացրել է 3-րդ սերիայի թարմացված տեսականու սեդանն ու ունիվերսալի սպորտային տարբերակները։

Մեքենաները Մյունխենի գործարանում կլինեն այս տարվա հուլիսին, մանրամասները հրապարակել է ավտոարտադրողի մամուլի ծառայությունը,- գրում է Autopilot.ru-ն:

3-րդ սերիայի մեքենաների շարժիչի հզորությունը տատանվում է 150-ից մինչև 286 ձիաուժ, M Performance-ի փոփոխության դեպքում բենզինային- հիբրիդային մեքենաների շարժիչի հզորությունը հասնում է մինչև 374 ձիաուժ, իսկ դիզելայինի դեպքում՝ 340 ձիաուժ:

330e-ի plug-in հիբրիդային տարբերակի էլեկտրաշարժիչը ներկառուցված է փոխանցման տուփի մեջ և ունի 292 ձիաուժ հզորություն, իսկ առավելագույն հեռավորությունը միայն էլեկտրականությամբ 101 կմ է:

3-րդ սերիայի ինտերիերում կոճակները պակասել են, ղեկը փոխվել է, թարմացվել է նաև մուլտիմեդիա համակարգը։ Նշվում է, որ ԱՄՆ-ում 3-րդ սերիայի  սեդանը կարժենա 45.5 հազար դոլար:

Միաժամանակ BMW-ն ցուցադրել է վերափոխված M3 սեդանը և M3 Touring ունիվերսալ սեդանը, որոնք առանձնանում են նոր դիզայնով։ Հիմնական փոփոխությունները տեղի են ունեցել M3 Competition-ում, որի ներկառուցված երկու տուրբո լիցքավորիչներն այժմ ունեն 530 ձիաուժ հզորություն:

Սեդանը մինչև առաջին հարյուր կիլոմետրը արագանում է 3.5 վայրկյանում: Լիաքարշակ համակարգն ունի դրիֆտ ռեժիմ։

Բազային M3-ը գնելու համար  կպահանջվի նվազագույնը 76 հազար դոլար, իսկ M3 Competition-ը կարժենա 80.2 հազար դոլար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով