Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտել է դրական եզրահանգում

1 Min Read

2023 թվականի համար Հաշվեքննիչ պալատն իրականացրել է 40 հաշվեքննություն 10 պետական մարմիններում: Ընդհանուր առմամբ, ծածկույթը կազմել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ կամ ծախսային մասի շուրջ 83.9 տոկոսը:

Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ Հաշվեքննիչ պալատի նախագահի՝ տարեվերջի դրությամբ՝ ընդհանուր առմամբ 10 գերատեսչություններում արձանագրված անհամապատասխանությունների թիվը 134 է:

Ինչո՞ւ է հաշվարկվում տարեվերջի դրությամբ, քանի որ տարվա ընթացքում եղել են անհամապատասխանություններ, որոնք շտկվել են, իսկ 134-ը վերաբերում են տարեվերջին մնացած անհամապատասխանություններին:

«Խեղաթյուրումների թիվը 14-ն է եղել՝ 5 պետական մարմիններում՝ ընդհանուր առմամբ 5.5 մլրդ դրամի չափով կամ հաշվեքննության ենթարկված գումարի 0.26 տոկոսի»,- ասել է Ջանջուղազյանը:

Նա նաև հայտնել է, որ Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում:

 

 

Կիսվեք այս հոդվածով