Lufthansa ավիաընկերությունը հարյուրավոր չվերթներ է չեղարկել

1 Min Read

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել մոտ 800 չվերթ Ֆրանկֆուրտում և Մյունխենում՝ ուրբաթ օրը օդաչուների գործադուլի պատճառով։ Ավիաընկերության աշխատակիցները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները։

Associated Press-ի փոխանցմամբ՝ գործադուլը կազմակերպել է օդաչուների «Vereinigung Cockpit» արհմիությունը։ Արհմիությունը պահանջում է օդաչուների աշխատավարձերն այս տարի բարձրացնել 5,5 %-ով, հաջորդ տարի էլ՝ կախված գնաճի մակարդակից։

Ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է օդաչուներին վճարել 900 եվրո միանվագ բոնուս, ինչը կնշանակի այդ ամսվա աշխատավարձի 5 %-ով ավելացում ավագ օդաչուների համար, 18 %-ով՝ սկսնակների: Դեռ հայտնի չէ, թե արհմիությունն ինչպես է արձագանքել այս առաջարկին։

Գործակալությունը նշում է, որ գործադուլը խաթարել է այդ օրվա ավելի քան 100 հազար ուղևորների պլանները։

Հիշեցնենք, որ սա ավիացիոն ոլորտում առաջին գործադուլը չէ։ Ավելի վաղ գործադուլի էին դուրս եկել նաև Մեծ Բրիտանիայի օդաչուները։ Ավիաընկերությունները համաձայնել էին բարձրացնել նրանց աշխատավարձերը։

Share This Article
5 Comments