2023 թվականին ՀՀ-ում հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն:
Այա մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված տնտեսական հարաբերականորեն բարենպաստ իրավիճակում 2023 թվականին իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները որոշ չափով շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված թիրախներից:
«Այդ համատեքստում ԿԲ-ն կարևոր է համարում հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային հակացիկլիկ քաղաքականության իրականացումը, սակայն շեշտադրում է ընթացիկ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխմանն ուղղված միջոցառումների նախաձեռնման, ինչպես նաև պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային միջնաժամկետ կայունության և տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակներում ԿԲ-ն ընդգծում է Կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետևողական իրականացումը»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում