2023 թ.ին Ռուսաստան վերարտահանումն աճել է 76.8%-ով, իսկ հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը՝ 7.5%-ով։
Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա կոնկրետ թվեր չի ներկայացրել տեղական ապրանքների արտահանման և վերարտահանման վերաբերյալ, բայց նշել է, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները նախկինում երբեք նման տվյալներ չեն բացահայտել՝ նույնիսկ տոկոսային հարաբերակցությամբ:
Հարկ է նշել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը 2023 թ. աճել է 38.8 %-ով՝ հասնելով մոտ 3 մլրդ 419 մլն դոլարի։
Վերարտահանումը ՀՀ-ից ՌԴ արտահանման մեջ խոշոր հատված է դարձել 2022 թ.-ից հետո։ 2022 թվականին, 2021 թ. hամեմատ, ՀՀ-ից Ռուսաստան արտահանումը աճել է գրեթե 3 անգամ՝ հասնելով մոտ 2 մլրդ 410 մլն դոլարի։