ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է թոշակառուների համար անկանխիկ առևտրի հետվճարի ծրագրին։
Նա մանրամասներ է հայտնել, թե ինչի վրա են թոշակառուները ծախսում գումարը:
«Զարմանքով արձանագրեցի, որ գումարները ծախսվում են, առաջինը, ծխախոտի, երկրորդը՝ բենզինի վրա։ Սա առնվազն մտածելու տեղիք պետք է տա, թե ինչն է սրա պատճառը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը պետք է զարգացնել․ այդ ուղղությամբ կառավարությունում քննարկումներ են արվում.
«Բայց, մյուս կողմից, բովանդակային փոփոխություն պետք է անենք, որպեսզի չստացվի, որ մենք մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց սիրելի թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելուն»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում