Փոխանցումների անկում է նկատվել․ նախարարը ներկայացրեց՝ ինչով է դա պայմանավորված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը:

Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23.4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.7 տոկոսային կետով:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը:

Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2023 թվականին արձանագրվել է ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների անկում: Նշվել է, որ փոխանցումները նվազել են 44.3 տոկոսով, որը պայմանավորված է ԱՄՆ-ից` 12.5, այլ երկրներից` 26.6 և ՌԴ-ից` 53 տոկոս նվազմամբ:

«ՀՀ տնտեսության համար ձեւավորված նպաստավոր արտաքին տնտեսական պայմանների դերի նվազման հետեւանքով 2023 թվականին տնտեսական աճի տեմպը դանդաղել է 2022 թվականի համեմատ, սակայն պետբյուջեից կապիտալ ծախսերի ևև բնակարանաշինության շարունակվող բարձր աճի, ինչպես նաև տարեվերջին ոսկերչության կտրուկ աճի տնտեսական ազդեցությունների արդյունքում շարունակել է մնալ բարձր` գրանցելով 8.7 տոկոս իրական աճ»,- նշել է նախարարը:

Զեկուցողի խոսքով 2023 թվականին զգալիորեն դանդաղել է գնաճը` տարեսկզբից միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների հետևանքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով