2023 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 14.6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 12.4 տոկոսով:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ խոսքը աշխատող մարդու մասին է:
Վարչապետը նաև արձանագրել է, որ իրական աշխատավարձը 2018 թվականի համեմատությամբ 2023-ի արդյունքներով աճել է 30.4 տոկոսով:
«Գնաճային շոկեր ենք նույնիսկ ունեցել, բայց բոլոր թանկացումներից ավելի մեզ մոտ իրական աշխատավարձը 2018 թվականից ի վեր աճել է 30 տոկոսով»,- ասել է վարչապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում