2023 թվականին մենք ունեցել ենք 8.7 տոկոս տնտեսական աճ, որը 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրով արտահայտված նպատակադրումից բարձր է:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ և՛ 2022-ին, և՛ 2023-ին այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ է գրանցվել, իսկ նպատակադրումը հետևյալն էր՝ տարեկան միջինում ունենալ 7 տոկոս տնտեսական աճ:
«Բայց կարևոր է նաև արձանագրել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է: Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017-ի համեմատ իրական արտահայտությամբ աճել է շուրջ 37 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ ավելի քան կրնապատկվել է»,– ասել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում