2024 թվականի հունվարին մենք ունեցել ենք 713.715 աշխատատեղ, ինչը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 200.656-ով:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ համադրել է ցուցանիշները 2023 թվականի հետ, որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի:
«2023 թվականի դեկտեմբերին ունեցել ենք 741.726 աշխատատեղ, որը 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավելի է 206 .208 աշխատատեղով: 2024 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ, այսինքն՝ հեղափոխությունից առաջվա աշխատատեղերի նկատմամբ, աշխատատեղերն ավելի են 205.991-ով: Այսինքն՝ այս երեք տվյալները համադրելով՝ մենք կարող ենք հստակ և աներկբա ասել, որ հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում