Մենք պետությունը պետք է ընկալենք, որպես լավ ապրելն ապահովելուն միտված գործիք: Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ սա է պատճառը, որ թանկ է պետությունը, որովհետև լավ ապրելն է թանկ։ Նրա դիտարկմամբ՝ պետությունը՝ որպես նախագիծ, թանկարժեք է այն պատճառով, որովհետև լավ ապրելն է թանկարժեք։
Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ որը պետք է լինի ՀՀ քաղաքացու ձգտումն ու նպատակադրումը։ Ըստ նրա՝ քաղաքացու ձգտումն ու նպատակադրումը պետք է լինի լավ ապրելը։
«Քաղաքացին պետությունն ստեղծում և պահում է, որպեսզի հավաքական այդ կազմակերպությունը ապահովի միջին վիճակագրական քաղաքացու լավ ապրելը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում