Օպերատիվ շտաբի նիստից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ամփոփել է կատարված աշխատանքները և ներկայացրել հետագա անելիքները։
Նախարարը նշել է, որ օրվա ընթացքում տարբեր ժամերի մասնագետներ են ուղարկում այդ բնակավայրեր։
«Բացի այն, որ բնակավայրերի հետ, իհարկե, կապ կա, և վարչական ղեկավարները ներկայացնում են կարիքները, այնուամենայնիվ, օրվա ընթացքում մասնագետներ են գնում այնտեղ, ովքեր փորձում են տեղում գույքագրել՝ ինչ խնդիրներ կան և որոշակի մատակարարումներ իրականացնել։ Այսօր էլ գույքագրել ենք մի շարք կարիքներ, և վաղ առավոտից տեղի կունենան մատակարարումներասել է Սանոսյանը։
Նրա խոսքով՝ կամավորների անհրաժեշտություն կա։
«Գնալով, իհարկե, աշխատանքների ծավալը մեծանում է, հանձնարարականները ավելանում են, բայց ներգրավելով տարբեր գործընկերների՝ փորձում ենք այդ աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպել՝ չնայելով, որ հսկայական անելիք կա, աղետների չափերը հսկայական են»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում