Գնել Սանոսյանը մի շարք հանձնարարականներ է տվել. տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ

1 Min Read
Ալավերդու համայնքապետարանում ավարտվեց Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նիստին մասնակցել է նաև վարչապետի օգնական Համբարձում Մաթևոսյանը։
Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։
Ջրառ ՓԲԸ տնօրենը զեկուցել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։
Նախարարը հանձնարարել է բոլոր աշխատանքներն իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։
Նիստից հետո Սանոսյանը շարունակել է դիտարկել Մ6 մայրուղու վնասները։
Share This Article