Ֆինանսների նախարարությունը փնտրում է փորձագետ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում

2 Min Read
📢 Ֆինանսների նախարարությունը փնտրում է փորձագետ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում
🔗 Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամանակահատվածով։

Ծրագրով  նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

  • Նախարարության պաշտոնական կայքի վերազինում, մամուլի հաղորդագրությունների պատրաստում, մոնիթորինգի իրականացում:

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամանակահատվածով։

 Փորձագետի պարտականությունները՝

  • Սահմանված ժամկետներում փորձագետի աշխատանքների իրականացման ծրագրով նախատեսված հաշվետվությունների, վերլուծությունների ու տեղեկանքների կազմում և ներկայացում.
  • Նախարարության գործունեության վերաբերյալ տեքստային նյութերի պատրաստում և տեղադրում.
  • Մամուլի հաղորդագրության և համապատասխան պաշտոնական տեղեկանքների և տեղեկատվական նյութերի պատրաստման, տարածման և մշակման աշխատանքների իրականացում.
  • ԶԼՄ-ներին տեղեկատվական նյութերի, լուսանկարների և տեսանյութերի տրամադրման աշխատանքների իրականացում.
  • ԶԼՄ-ներում հրապարակված կարևոր տեղեկատվական նյութերի մոնիթորինգի իրականացում:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • Բարձրագույն կրթություն.
  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտի առնվազն վեց ամսվա աշխատանքային ստաժ.
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեսալսողական մեդիայի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1204-Ն, ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1146-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, տեխնիկական առաջադրանքների մշակման, վերլուծությունների կատարման փորձ.
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.
  • Թիմում աշխատելու կարողություն.
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների ազատ տիրապետում.
  • Հաշվետվությունների կազմման և ներկայացման ունակություն:

Մանրամասներին ծանոթացեք Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։

Կիսվեք այս հոդվածով