Մի քանի մարդ է տեղավորվել հյուրանոցներում․ հիմնականում բարեկամների մոտ են մնացել․ Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Տարհանված քաղաքացիները տեղակայվել են կամ իրենց հարազատների բնակարաններում, կամ հյուրանոցներում: 2 հղի կին բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը զեկուցել է, որ 13 մարտական հաշվարկ 3 օպերատիվ խմբով ափամերձ տարածքներում իրականացնում են փրկարարական գործողություններ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ տարհանված որևէ քաղաքացի կացարանի խնդիր չի ունեցել: «Ընդ որում, այստեղ էլ հատուկ արձանագրեցինք և տեսանք մեր ժողովրդի առանձնահատկությունը, որովհետև, ըստ էության, մեծ մասը տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների, ծանոթների տներում»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարների կողմից տեղի է ունենում կարիքների գնահատում, և ըստ դրա՝ կլուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենաներ ջրածածկ են եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով