Ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ ունենք փլված: Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որ բավականին խոշոր կամուրջներ են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն դրանց վերականգնման համար:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ:
«Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- ասել է նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում